Մեր Մասին

Առաջնային է ներկայացնել, թե որտեղից է ծագում մեր բուտիկ-հյուրանոց «BASTILLE»-ի անվանումը:

Բաստիլը ամրոց է, որը կառուցվել է 1370-1382 թթ. Փարիզի հյուսիսային մատույցներում՝ Սենտ–Անտուան դարպասների մոտ։ Ունեցել է քարե 8 բարձր աշտարակներ, 30 մ ատամնավոր պատեր, շուրջը խոր խանդակ՝ շղթայավոր ամբարձիկ կամրջով։ Ֆրանսիայի թագավորներն ամրոցը կառուցել էին մայրաքաղաքի մատույցները պաշտպանելու նպատակով, բայց 15 դարում այն դարձել է պետական բանտ։

Մեծ ֆրանսիական հեղափոխությունը սկսվեց Բաստիլում: 1791 թ. Ֆրանսիայի բացարձակ միապետության խորհրդանիշը ամրոցը լիովին ավերվեց: Քաղաքական բռնապետությունը մարմնավորող այդ ամրոցի գրավման օրը՝ 1789 թ. հուլիսի 14-ին քանդեցին Փարիզի ապստամբած բնակիչները։ 1880 Ֆրանսիայում նշվում է որպես ազգային տոն։

Bastille Hotel -ի գործընկերներն են՝ DOLMAMA ռեստորանը, MALLOCO սրճարանը, ինչպես նաև մի շարք առաջատար հյուարնոցային ոլորտի կազմակերպությւններ:

Bastille բուտիկ-հոթելը, ունի սկզբունքային գաղափար, որը արտահայտվում է իր ճարտարապետության և բրենդի ինքությամբ, առաձնանաում է իր յուրօրինակ դիզայնով, հարմարավետությամբ և կառույցով հիշեցնում է ամրոց:

Հյուրանոցն առաջարկում է անցկացնել Ձեր հանգիստը քաղաքի կենտրոնական հատվածի աղմուկից հեռու: Յուրաքանչյւր սենյակի տակ գտնվող ավտոկայանատեղից կարող եք հայտնվել Ձեր իսկ համարում:

Հյուրանոցում գործում են՝


• Ինքնատիպ 11 սենյակ

• Եվրոպական նախաճաշ (մատուցվում է սենյակ)

• Ավանդական հայկական խոհանոց

• Lounge բար

• Ավտոտնակներ յուրաքանչյուր սենյակի տակ

• WiFi հյուրանցի ամբողջ տարածքում

• Շուրջօրյա սպասարկում

Bastille Hotel –ի յուրաքանչյուր սենյակ առաձնանում է իր ուրույն և չկրկնվող դիզայնով, հյուրանոցի բոլոր մահճակալները King-Size են:


Bastille Hotel –ը առաջանյին խնդիրներից մեկն է միշտ ապահովել հյուրանոցի մաքրության բարձր մակարդակը, այդ իսկ պատճառով հյուրանոցը համագործակցում է Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում հայտնի մի շարք կազմակերպությունների հետ՝ 5ASEC, DIVERSEY, Kimberley:

Call Back